Բաժիններ՝

Նախկին պաշտոնյան մեղադրվում է Հայ առաքելական եկեղեցուն հուշարձաններ հանձնելու մեջ

Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է Հայ առաքելական եկեղեցուն պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները անհատույց սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մեջ։ Տեղեկությունը հրապարակված է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունում ասված է, որ Մանուկ Վարդանյանն ու Կադաստրի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի 1- ին կարգի մասնագետ, պաշտոնատար անձ Լիանա Քոչարյանը նախնական համաձայնության են եկել ու դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։

«Պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի՝ «Հայաստանյայց առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» թիվ 616 որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձանները անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն»,- ասված է մեղադրանքում։

Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել գրավը։

2026 թվականի ապրիլի 9-ին գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930