Բաժիններ՝

ՆԳՆ ավտոբուսի և թեթև մարդատարի վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից

Արագածոտնի մարզում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի և թեթև մարդատար մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Վթարից տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանք դիմել են բուժօգնության, զննություն անցել ու դուրս գրվել։ Հոսպիտալացման դեպք չկա»,- ասել է Ծատրյանը։

Հիշեցնենք` ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» մակնիշի ավտոբուսը և «Նիսսան» մակնիշի մեքենա։ Վթարի հետևանքով 1 անձ մահացել է, 12-ը՝ տուժել։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930