Բաժիններ՝

Փորձություններից պետք չէ վախենալ, քանի որ դրանք կան, որպեսզի մենք առավել զորեղ դառնանք. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում

Արագածոտնի թեմում շարունակվում են միասնական աղոթքներն ու ժամերգությունները։

Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու հավատավոր համայնքը հավաքվել էին Արագածավան բնակավայրում՝ մասնակցելու համատեղ աղոթքին։

Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ, Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, Ժամերգությունից առաջ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի համար։ Այնուհետև հոգևորականաց դասը և հավատացյալները, «Քրիստոս Յարեաւ» ավետաբեր շարականը երգելով, թափորով մուտք գործեցին եկեղեցի, որտեղ կատարվեց Երեկոյան ժամերգություն։

Ժամերգության ավարտին Թալինի հովվության հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը փոխանցեց իր պատգամը ներկաներին։ Նա հորդորեց հավատացյալներին հավատքը գործի վերածել, ապրել ճշմարիտ քրիստոնյային վայել կերպով, չվախենալ փորձություններից և ընդգծեց. «Փորձություններից պետք չէ վախենալ, քանի որ դրանք կան, որպեսզի մենք առավել զորեղ դառնանք»։

Ժամերգությունից հետո ուխտավորների համար բարերար ընտանիքի կողմից կազմակերպվել էր սիրո ճաշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930