Թրամփի Խաղաղության խորհրդին գումար են փոխանցել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդում ֆինանսական ներդրում են կատարել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

«Խաղաղության խորհրդի գործունեությանը քաջածանոթ աղբյուրներից մեկը հայտնել է, որ ֆինանսավորում խոստացած 10 երկրներից միայն 3-ն են ներդրում կատարել` Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն և հենց ԱՄՆ-ն»,-գրում է գործակալությունը։

Փաստացի ֆինանսավորման ընդհանուր ծավալը դեռևս չի գերազանցում 1 միլիարդ դոլարը։ «Reuters»-ի զրուցակիցը նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա՝ խորացնելով գումարների ներգրավման հետ կապված արդեն իսկ առկա խնդիրները։

Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: Խաղաղության խորհուրդը հիմնադրվեց հունվարի 22-ին Դավոսում։ Կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը և ևս 8 երկիր ավելի քան 7 միլիարդ դոլար են փոխանցել նախագծի իրականացման համար։ Սակայն Բաքուն պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հրաժարվել է մասնակցել ֆինասավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930