Կալասն անարդար է անվանել Մերձավոր Արևելքում Եվրոպայի գործողությունների հասցեին հնչող քննադատությունը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հերքել է Եվրոպայի հասցեին հնչող քննադատությունն այն մասին, թե իբր Մերձավոր Արևելքում իրականացվող քայլերը բավարար չեն։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքերը մեջբերում է dpa գործակալությունը։

Կալասը «անարդար» է որակել Եվրոպայի գործողությունների վերաբերյալ նման քննադատական պնդումները։

«Իհարկե, մենք բոլորս էլ կարող ենք ավելին անել»,- նշել է նա։

Այնուամենայնիվ, նա մատնանշել է Եվրոպայի սեփական անվտանգության խնդիրները՝ նշելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 4-րդ տարին։

«Գիտեք, մենք չենք տեսել, որ Պարսից ծոցի երկրներն իրականում օգնեն մեզ այդ հարցում», — ասել է նա՝ հավելելով, որ աջակցությունը «չի կարող միակողմանի լինել»։

Ըստ նրա՝ Եվրոպան Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամի պատճառը չէ, սակայն փորձում է իր ներդրումն ունենալ տարածաշրջանի կայունության գործում։

Նա հիշատակել է Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող ռազմածովային գործողությունները, «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում Լիբանանի զինված ուժերին տրամադրված աջակցությունը, ինչպես նաև «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերը:

Կալասը նաև մատնանշել է Պաղեստինյան ինքնավարությանը տրամադրվող եվրոպական օգնությունը և տարածաշրջանում հակաօդային պաշտպանության հզորացմանն ուղղված քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930