Իրանն ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների նախապայմաններ է առաջադրել
Իրանը նախապայմաններ է առաջադրել Միացյալ Նահանգների հետ երկարատև խաղաղության բանակցությունների համար։ Այդ նախապայմանների թվում են հարվածների անհապաղ դադարեցումը, հարձակումների չկրկնվելու երաշխիքները, ինչպես նաև այս ընթացքում հասցված վնասի փոխհատուցումը։ Այս մասին իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է Reuters-ին։
Պաշտոնյան, ում անունը չի հաղորդվում, նշել է, որ Թեհրանը մերժում է Միացյալ Նահանգների հետ ցանկացած հրադադար, որը միայն ժամանակավոր է լինելու։
Նա հավելել է, որ մշտական խաղաղության համաձայնագիրը պետք է թույլ տա Իրանին պահանջել Հորմուզի նեղուցով անցնող նավերի տարանցման վճարներ, որոնք կտարբերվեն՝ կախված նավի տեսակից, դրա բեռից և պայմաններից։




