Ռոբերտո Մանչինին պատրաստ է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը
Ռոբերտո Մանչինին, ով ներկայումս մարզում է Կատարի «Ալ Սադ» ակումբը, պատրաստ է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական, որը նա մարզել է 2018-ից 2023 թվականներին: Այս մասին հաղորդում է լրագրող Ռուդի Գալետին։
Մանչինին «Ալ Սադ»-ում է 2023 թվականից։ Ակումբի սեփականատերերը նրան առաջարկել են շահավետ պայմաններ՝ տարեկան 25 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ թիմի հետ նրա պայմանագրի խզումը խնդիր չի հանդիսանա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի հավաքականի մարզչի պաշտոնի համար պայքարում են ևս երկու թեկնածու՝ «Միլանի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Իտալիայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգրի համար փլեյ-օֆֆի եզրափակչում պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային (1:1, 11 մետրանոց հարվածաշարում՝ 1:4): Գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է պաշտոնից։



