Բաժիններ՝

Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պահանջել է բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջի հրաժարականը՝ Իրանի դեմ պատերազմ մղելու ֆոնին։ Այս տեղեկությունը X-ում գրառման մեջ հաստատել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։

Նա նշել է, որ բանակի շտաբի 41-րդ ղեկավարն անմիջապես պաշտոնաթող է լինում, և շնորհակալություն է հայտնել նրան ծառայության համար։

Առաջինը Ռենդի Ջորջի պաշտոնանկության մասին հայտնել էր CBS News-ը։ Ջորջն այս պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ․ օգոստոսից։

Իր հերթին, The Washington Post-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հաղորդում է, որ Հեգսեթը պաշտոնից ազատել է ևս երկու բարձրաստիճան հրամանատարների՝ ԱՄՆ բանակի վերափոխման և վերապատրաստման հրամանատար, գեներալ Դեյվիդ Հոդնեին և բանակի հոգևոր կորպուսի պետ, գեներալ-մայոր Ուիլյամ Գրին կրտսերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930