Ինչո՞ւ Ջրի համաշխարհային օրն անտեսվեց Հայաստանում

Մարտի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օրը։ Այս տարվա թեման է՝ «Ջուրը և գենդերային հավասարությունը», իսկ կարգախոսը՝ «Որտեղ ջուր է հոսում, այնտեղ հավասարությունն է աճում»։
Աշխարհի առաջատար երկրները խստորեն վերահսկում են ջրի կորուստները և ավելացնում խնայողությունը. Ի՞նչ վիճակ է այս առումով Հայաստանում:

Նախ, Ջրի համաշխարհային օրն այստեղ անցավ առանց որևէ պետական արձագանքի։ Կառույցները, ոորնք անմիջականորեն առնչվում եմ ջրային ոլորտի հետ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարարությունը, Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը…չխոսեցին ջրի կորուստների, ցանցերի հնացած վիճակի կամ ներդրումային ծրագրերի մասին, նույնիսկ այն դեպքում, երբ գործող վարչապետը վերջերս հայտարարեց, որ խաղաղությունից հետո ջրի խնայողությունը երկրորդ ամենակարևոր հարցն է։

Միակ արձագանքը հայտնվեց «Վեոլիա Ջուր» ընկերության պաշտոնական էջում, որը կառավարում է Հայաստանի ջրային համակարգերը։ Սակայն ընկերությունը խոսեց միայն օտար երկրների փորձի մասին՝ Սինգապուրի «չորս ծորակ» ռազմավարություն, Իսրայելի կաթիլային ոռոգում, Կալիֆորնիայի սեզոնային սակագներ՝ առանց մեկ բառ ասելու Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

Տարբեր տվյալներով՝ Հայաստանում խմելու ջրի կորուստները կազմում են ավելի քան 60%, այսինքն՝ 100 միավորից միայն 40-ն է հասնում վերջնական սպառողին: Այս թիվը խոսում է համակարգի՝ մեղմ ասած անմխիթար վիճակի և անարդյունավետ կառավարման մասին։ Եվ տարօրինակ է, որ Ջրի համաշխարհային օրը չխոսվեց նույնիսկ այդ կորուստները նվազեցնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ու ծրագրերի մասին։

Հայաստանում ջրային ոլորտը շարունակում է մնալ անտեսված, անպատասխանատու և ճգնաժամային՝ առանց համակարգային վերահսկողություն սահմանելու։  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ջրի առաջնահերթության մասին մնում է միայն բառերով, իսկ իրական խնդիրը՝ խմելու ջրի կորուստը, շարունակում է մնալ անարձագանք ու չլուծված:

Արփի Գրիգորյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031