«Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ

Թուրքիայի առաջատար «Turkish Airlines» ավիաընկերությունն այսօրվանից սկսած կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ այս մասին 2025-ի վերջին հայտնել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Նա նշել էր, որ 2026-ի մարտից «Turkish Airlines»-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել էր վերոհիշյալ ավիաընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել մարտի 11-ից նախատեսվող չվերթները և մարքեթինգի ու խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ամենօրյա թռիչքները կսկսեն իրականացվել 2026-ի մարտի 11-ից շաբաթական յոթ անգամ, իսկ հունիսի 15-ից սկսած՝ 14 անգամ։

«Turkish Airlines»-ի պաշտոնական կայքում հրապարակված են նաև ավիատոմսերի արժեքները։ Երևան-Ստամբուլ երկկողմանի ավիատոմսերի գները սկսվում են 139 եվրոյից (61.300 դրամ), իսկ բիզնես դասի տոմսերի արժեքը՝ 551 եվրոյից (243.000 դրամ)

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031