20,000 մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ, սա այն ապագան է, որը մենք միասին կառուցելու ենք. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրով մենք առաջարկում ենք մի աննախադեպ քայլ՝ 20,000 մատչելի բնակարան՝ պետական աջակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:
«Տունը պարզապես չորս պատ և տանիք չէ, տունը մեր ընտանիքի ամրությունն է, մեր երեխաների ապահով ներկան և մեր երկրում մնալու ամենամեծ պատճառը:
Սա պարզապես շինարարություն չէ, սա ներդրում է մեր ժողովրդագրության մեջ:
Սա հնարավոր է, սա իրական է ու այն ապագան է, որը մենք միասին կառուցելու ենք: 20,000 նոր օջախ՝ նշանակում է 20,000 ամուր ընտանիք՝ Ուժեղ Հայաստանում»,- նշել է նա:



