Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարվածների համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բավարարել է Վաշինգտոնի խնդրանքը՝ ԱՄՆ-ի զինվորականներին թույլ տալ օգտագործել Մերձավոր Արևելքում Միացյալ Թագավորության ռազմական բազաները Իրանի հրթիռային պահեստներին և արձակման կայանքներին հարվածներ հասցնելու նպատակով։

«Սպառնալիքը վերացնելու միակ միջոցը նրանց պահեստներում գտնվող հրթիռները կամ արձակման կայանքները ոչնչացնելն է։ ԱՄՆ-ն թույլտվություն է խնդրել օգտագործելու բրիտանական բազաներն այս հատուկ և սահմանափակ պաշտպանական նպատակի համար։ Մենք որոշում ենք ընդունել բավարարել այս խնդրանքը, որպեսզի Իրանին թույլ չտանք հրթիռներ արձակել ողջ տարածաշրջանում», – ասել է Սթարմերը X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։

Նա վերահաստատել է, որ իր ղեկավարած երկիրը չի մասնակցում Իրանի դեմ հարվածներին։

«Մենք չենք միանում այս հարվածներին, բայց կշարունակենք մեր գործողությունները տարածաշրջանը պաշտպանելու համար», – ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս