Բաժիններ՝

Քուվեյթն իրանական կողմից անօդաչու թռչող սարքեր է որսացել

Քուվեյթն Իրանի կողմից պատասխան հարվածների երրորդ օրը անօդաչու թռչող սարքեր է որսացել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Քաղաքացիական պաշտպանության ղեկավարը հայտնել է, որ Քուվեյթի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են անօդաչու սարքերը Ռումայիթիա և Սալուա թաղամասերի մոտակայքում։ Տեղեկություններ տուժածների մասին չկան։

Ավելի վաղ Քուվեյթում լսվել են բարձր պայթյուններ և ձայնային ազդանշաններ։

Ականատեսների խոսքով՝ մարտի 2-ի առավոտյան Դուբայում և Կատարի մայրաքաղաք Դոհայում լսվել են մի շարք ուժեղ պայթյուններ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված հարձակումից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ թիրախավորելու է տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս