Իրանի Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը երկրորդ նիստն է գումարել

Իրանի Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի-Էժեին և Պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին, երկրորդ նիստն է գումարել։ Այս մասին հայտնում է իրանական IRNA Լրատվական գործակալությունը` առանց հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդելու։

Միևնույն ժամանակ, իրանական լրատվամիջոցը հայտնում է, որ մարտի 2-ի առավոտյան պայթյուններ են լսվել մայրաքաղաք Թեհրանի տարբեր հատվածներում։

IRNA-ն հաղորդում է նաև, որ մարտի 1-ի երեկոյան Թեհրանում թիրախավորվել է հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031