ԱՄՆ-ն, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարություն են տարածել
Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով Իրանի հարվածները հարևան երկրների վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր էսկալացիա են, որը խախտում է բազմաթիվ պետությունների ինքնիշխանությունը և սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Քաղաքացիների և ռազմական գործողություններին չմասնակցող երկրների թիրախավորումը անզգույշ և անկայունացնող վարքագիծ է», – ասվում է հայտարարության մեջ։
Երկրները նշել են, որ իրենք միասնական են իրենց քաղաքացիների, ինքնիշխանության և տարածքի պաշտպանության գործում և վերահաստատում են ինքնապաշտպանության իրենց իրավունքն այս հարձակումների դեմ պայքարում։



