Թրամփը խոստացել է կարգավորել «իններորդ պատերազմը»՝ Ուկրաինայում հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կարգավորել «իններորդ պատերազմը»։ Նա այդ հայտարարությունն արել է Խաղաղության խորհրդի առաջին նիստում իր ելույթի ժամանակ։ Թրամփը սովորաբար Ուկրաինայի հակամարտությունը անվանում է «իններորդ պատերազմ»՝ նշելով, որ ավելի վաղ իրեն հաջողվել է աշխարհի տարբեր հատվածներում ութ ռազմական հակամարտություն կարգավորել։

Ըստ ամերիկացի առաջնորդի՝ անցած տարվա ընթացքում խաղաղության ուղղությամբ «իրոք լավ աշխատանք» է կատարվել, և Խաղաղության խորհրդում ներկա որոշ առաջնորդներ զգալի ներդրում են ունեցել։

«Մենք կարգավորել ենք ութ պատերազմ, և կարծում եմ՝ առջևում ևս մեկն է։ Դրանցից մեկը ավելի դժվար էր, քան ես սպասում էի։ Ես կարծում էի, որ այն ամենահեշտը կլինի։ Բայց պատերազմի դեպքում երբեք չգիտես, թե ինչն է հեշտ լինելու, և ինչը՝ ոչ»,- նշել է Թրամփը։

«Մենք կարգավորել ենք ութ պատերազմ, և կարծում եմ՝ առջևում իններորդն է։ Պարզվեց, որ այն ավելի դժվար էր կարգավորել»,-հավելել է Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728