Հաղորդվում է, որ նոր կազմավորման մեջ կմտնեն ոստիկանության երեք ստորաբաժանումների փորձագետներ։
The Athletic-ը մանրամասներ է ներկայացրել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի վերաբերյալ։
Բրիտանական բանկերը մտադիր են արագացնել ամերիկյան Visa և Mastercard վճարային համակարգերի ազգային այլընտրանքի ստեղծումը, հաղորդում է The Guardian-ը։
Համաշխարհային կարգերում մեկնարկել է բարձր անկայունության և անորոշության փուլ, որը, թերևս, ժամանակակից պատմության ամենաանհանգիստ շրջանն է, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Կոչ անելով Իսրայելին անհապաղ չեղարկել այս միջոցառումները՝ Գուտերեշը զգուշացրել է, որ նմանատիպ քայլերը խաթարում են երկու պետության բանաձևով կարգավորումը։
Վարշավան և Մոսկվան իրենց հյուպատոսական հաստատությունները սկսել են փոխադարձաբար փակել 2024 թ. աշնանից:
ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները նախատեսում են մինչև երկուշաբթի՝ փետրվարի 23-ը, համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նոր՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, որպեսզի ԵՄ արտաքին գործերի նախարարները կարողանան այն վերջնականապես հաստատել իրենց նիստում և կիրառել մինչև փետրվարի 24-ը:
Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ այսօր մի քանի ժամով կփակվեն նավագնացության համար «անվտանգության միջոցառումների» պատճառով։
«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն մեկնաբանել է գերմանացի մասնագետի՝ մարզչական աշխատանքին վերադառնալու մասին լուրերը: Կլոպը լքել է «Լիվերպուլի» մարզչի պաշտոնը 2024 թվականի ամռանը և ներկայումս զբաղեցնում է Red Bull ընկերության ֆուտբոլային գծով գլոբալ ղեկավարի պաշտոնը։
Ֆրանսիական ռազմածովային ուժերի կողմից կալանված «Grinch» լցանավը կլքի ֆրանսիական ջրերը մի քանի միլիոն եվրո տուգանք վճարելուց հետո, երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Միքայել սրբազանն արդեն Շիրակի թեմի առաջնորդարանում է
ԲԱԿ-ի անդամները կարծում են, որ իրենց ներկայիս առաջնորդի դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:
Մոլդովայի իշխանությունները իրավիճակի վրա վերահսկողություն են պահպանում միայն արտաքին բյուջետային ֆինանսավորման միջոցով և առանց դրա նույնիսկ մեկ ամիս չեն գոյատևի, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախկին նախագահ և Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։
#ՀԻՄԱ. ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ
Հիշողության խնդիր ունե՞ք. գուցե, չեմ ստուգվել. Կաթողիկոսի եղբոր գործով վկան կրկին ոչինչ չի հիշում
Նշվում է, որ քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։
Նրա խոսքով՝ Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կանցկացվեն լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։
Վերոնշյալի համատեքստում դեսպան Իմանբաևը բարձր է գնահատել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում առկա դրական դինամիկան և ողջունել քաղհասարակությունների փոխայցելությունները։
Ինձ ճանաչո՞ւմ եք, հիմա որ ձեզ Հարութիկ ասեմ՝ կնեղանա՞ք. Փաստաբանը՝ կաթողիկոսի եղբոր գործով վկային
Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր, առանձնահատուկ շեշտվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը:
Հենց սա ազգովի գիտակցեցինք, ապա իրական Նյուրնբերգ-2 դեռ առջեւում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիեւ զույգով
Նրա նշանակալի նվաճումների թվում են Doing Digital Forum-ի հիմնադրումը, որը թվային փոխակերպումների բազմաբնույթ թեմաները քննարկող և լուծումներ առաջարկող միջազգային հարթակ է, ինչպես նաև 2022 թվականին Նյու Դելիում կայացած «PR & Corp Communications» գագաթնաժողովում «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» (Global PR Leader) տիտղոսին արժանանալը։
Այս տարվա սկզբին Օվերչուկը հույս է հայտնել, որ ազատ առևտրի գոտու շուրջ ստորագրված համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն մինչև 2026 թ. վերջը։
«Կաթողիկոսի գործը» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ հարուցված քրեական հետապնդմանը։
Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Աշտարակ» մասնաճյուղը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Բանկի ղեկավարությունը, գործընկերներ, հաճախորդներ և ՏԻՄ ներկայացուցիչներ: Վերանորոգված մասնաճյուղը նախատեսված է ավելի քան 8 հազ․ հաճախորդների սպասարկման համար: Մասնաճյուղում գործում է նաև անհատական սպասարկման «Պրիվիլեգիա» գոտի` պրեմիում փաթեթի օգտատերերի համար:
Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին։
Կարևոր է միայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը, այլ ոչ թե Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների հետ, ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը Odkryto.cz-ին տված հարցազրույցում։
Հաղթելու ենք. հունիսի 8-ին այս իշխանությունը չի լինի. Ղազինյան
Գյումրիում Միքայել սրբազանին դիմավորեցին կարոտով ու ջերմությամբ