Բաժիններ՝

Ժնևում ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն փակ ռեժիմով. Պեսկով

Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները կսկսվեն մի քանի ժամից, սակայն վերջնական որոշումը տեղում կկայացնեն պատվիրակությունները։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նրանք որոշումներ են կայացնում տեղում։ Մի քանի ժամվա ընթացքում, անշուշտ, կսկսեն», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կանցկացվեն լրատվամիջոցների համար փակ ռեժիմով։

Պեսկովը նաև նշել է, որ փետրվարի 17-ին Ժնևում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ նորությունների չպետք է սպասել, քանի որ աշխատանքները նախատեսվում է շարունակել փետրվարի 18-ին։

«Չեմ կարծում, որ այսօր որևէ նորության պետք է սպասենք, քանի որ, ինչպես գիտեք, աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը», – նշել է Կրեմլի խոսնակը։

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: Կողմերը փետրվարի 17-18-ին կփորձեն համաձայնության գալ շրջանակային համաձայնագրի շուրջ:

Ժնևում հանդիպումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների շարունակությունն են, որոնց առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին և փետրվարի 4-5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս