Բաժիններ՝

2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ

Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հինգ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը կանանց ՖԻԴԵ-ի վարպետ՝ ուկրաինացի Անաստասիա Հնատիշինն է, որը հաղթել է բոլոր խաղերում:

Հայաստանից առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստուհի։

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր:

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 3 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանը և Կիտի Նադանյանը ունեն 2.5 միավոր:

6-րդ խաղափուլը կմեկնարկի մայիսի 30-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031