Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում կարող են արգելել սոցցանցերը մինչև 16 տարեկան երեխաների համար. The Times

16 տարին չբոլորած անձանց համար սոցիալական ցանցեր մուտքը Մեծ Բրիտանիայում կարող են արգելել արդեն 2026 թվականին: Այս մասին հաղորդել է The Times պարբերականը։

Ըստ թերթի տեղեկատվության՝ դա կարող է տեղի ունենալ արդեն ամռանը՝ այդ հարցի շուրջ խորհրդակցությունների ավարտից հետո։ Արգելքը կվերաբերի ոչ միայն սոցիալական ցանցերին, այլև չաթբոտերից օգտվելու հնարավորությանը։ Կառավարությունը նաև ցանկանում է առցանց հարթակներից պահանջել սահմանել ժամանակային սահմանափակումներ հավելվածներում։

Փետրվարի 15-ի երեկոյան կառավարությունը հայտարարել է, որ արդեն փետրվարի 16-ին կսկսի Ինտերնետային անվտանգության մասին օրենքի փոփոխությունների շտապ օրենսդրական աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս