Վագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Հայրս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն համեմատաբար լավ է զգում» ,-նշել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Խաչատրյանն արդեն երկրորդ անգամ է վիրահատվում՝ մեկ ամսվա ընթացքում:



