Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից, և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեզ վրա. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի լուսանկարն է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում և գրել. «Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ «մի 4-5 բարձրաստիճան հոգեւորականների» մանկապղծության մասին, սովորական սուտ չէ.  սա զազրելի մեղադրանք է, կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեր վրա։

Ամբողջ օրն ուզում ես ազատվել այդ կեղտից, չես կարողանում, կեղտի շերտը շատ հաստ է։ Ինչ հիմքով է ասում, ում է նման մեղադրանք առաջադրված։ Ոչ մեկին։

Նպատակն է ամեն գնով անարգել եկեղեցուն և հոգևորականներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն այն մարդն է, որը թքել էր քաղաքացու վրա և գլխավոր դատախազը հանցակազմ չէր տեսել այդ արարքում, իսկ հիմա կտեսնի՞:

Գլխավոր դատախազը պարտավոր է արձագանքել այս անբարո զրպարտչական հայտարարությանը, թե զբաղված է միայն հոգևորականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով»։

Տեսանյութեր

Լրահոս