Թուրքիան 1-ին տեղում է ռուսների նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը տվյալներ է հրապարակել ռուսների արտասահմանյան ճանապարհորդությունների ծախսերի վերաբերյալ և նշել, որ այդ ծախսերը 2025-ին հասել են 49.7 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսների նախընտրելի ուղղությունների շարքում առաջին տեղում Թուրքիան է, որտեղ նախորդ տարի մեկնել է 4.61 մլն մարդ։ Թուրքիային հարջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 1.72 մլն և Եգիպտոսը՝ 1.62 մլն այցելությամբ։
Նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների թվում է նաև Չինաստանը որտեղ այցելությունների թիվը հասել է 1.36 միլիոնի։
Ըստ ոլորտի ներկայցուցիչների՝ Թուրքիան առաջատարությունը պահպանում է գների կայունության, հյուրանոցների մեծ տարողունակության և հեշտ հասանելիության շնորհիվ։



