Օրբանը հայտարարել է, որ կլսի հունգարացիներին և թույլ չի տա Ուկրաինայի մուտքը ԵՄ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է հարգել Կիևի եվրաինտեգրմանը դեմ արտահայտվող հունգարացիների կամքը և կանխել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, անկախ նրանից՝ դա դուր է գալիս Վլադիմիր Զելենսկիին, թե ոչ։
Ավելի վաղ Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի երկրորդ օրը, կոպիտ դիտողություն էր արել Հունգարիայի վարչապետ Օրբանի հասցեին՝ պնդելով, որ նա մտածում է սեփական փորը, այլ ոչ թե բանակը մեծացնելու մասին։
«Անցյալ շաբաթ Ուկրաինայի կողմից քաղաքական հարձակումները հասան նոր մակարդակի»,- գրել է Օրբանը Ֆեյսբուքում:



