Այո, միաժամանակ 2 համալսարաններում եմ սովորել, հասցրել եմ այդ ընթացքում երեխա ունենալ. Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ իրեն հաճախ են թիրախավորում և այս անգամ էլ մամուլում անդրադարձել են իր անցած կրթական ճանապարհին։
«Կասկածելի եք համարել, որ ես միաժամանակ սովորել եմ և ավարտել եմ թե՛ Պետական համալսարանը, թե Ամերիկյան համալսրանը։ Այո՛, երկու համալսարանում էլ ես միաժամանակ մագիստատուրան սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել, հավելյալ դա էլ հասցրել եմ անել»,-ասաց նա։
Նախարարը նշեց, որ ԵՊՀ բակալավրը ավարտել է գերազանցության դիպլոմով, մագիստրատուրան ևս գերազանցութամբ է ավարտել, նաև ԵՊՀ LLM ծրագիրն է ավարտել։
«Մշտապես մի քանի ծրագրերում ընդգրկված եմ եղել՝ աշխատել, սովերել, երեխա ունեցել, դաստիարակել, երևի թե անհավատալի է, բայց այդպես է»,-ասաց նա։
Ի դեպ, Ավանեսյանը պնդեց, որ բավականին մեծ պետպատվերներ ընդունող դեղագործական «Արֆարմացիան» ՓԲԸ-ում, որի տնօրենը մայրն է որևէ շահերի բախում չկա, ամեն ինչ թափանցիկ է։



