Իրանը հայտարարել է իր միջուկային ծրագիրը ստուգելու պատրաստակամության մասին
Իրանի միջուկային հարցի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթացող երկխոսության ֆոնին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ որպես ապացույց, որ երկիրը միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի։
«Մենք անկեղծ ենք աշխարհի և մեր սեփական ժողովրդի հետ հարաբերություններում։ Մենք չենք ձգտում միջուկային զենքի, այս մասին բազմիցս ասել ենք։ Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման (այս հարցում)», – ասել է Փեզեշքիանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակին նվիրված ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից սեփական հայտարարությունների նկատմամբ բարձրացված անվստահության բարձր պատը խանգարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությանը արդյունք տալ։



