Կոլումբիայի նախագահը հայտնել է իր դեմ պատրաստված մահափորձի մասին
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ուղղաթիռը, որտեղ գտնվել է ինքը, հարկադրված է եղել փոխել երթուղին՝ իր դեմ պատրաստված մահափորձի պատճառով։
«Ես վայրէջք չկատարեցի այնտեղ, որտեղ պետք է վայրէջք կատարեի, որովհետև կասկածներ կային, թե ուղղաթիռի վրա, որտեղ նաև գտնվում էին իմ երեխաները, կրակ կբացեն», – ասել է նա կառավարության նիստում, որը հեռարձակվել է նախագահի վարչակազմի YouTube ալիքով։
Պետրոյի խոսքով՝ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից։
«Մենք չորս ժամ թռանք բաց ծովի երկնքում և հասանք այնտեղ, ուր չէինք պլանավորել», – ասել է նա:



