Նիկոլ Փաշինյանի և Ջեյ Դի Վենսի հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրում. կառավարություն

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը»,- տեղեկացնում են Կառավարությունից՝ տեղադրելով լուսանկարներ:

Գործադիրից հավելում են, որ կողմերը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Ջեյմս Դի Վենսը հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728