Եթե դուք ՀԱՊԿ-ին դեմ եք, եթե հիբրիդային պատերազմը Ռուսաստանն է վարում Հայաստանի դեմ, չունե՞ք էդ «դուխը», չունե՞ք պապիս ասած՝ պլոճիկը, որ ռուսների դեմ խոսեք բացահայտ, որ երբ գնում եք Մատվիենկոյի հետ հանդիպման, ձեզ պուպուշ տղայի տեղ դրած՝ չգրկախառնվեք։
«Միայն այս մի փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի, դա մեր ժողովրդի համար առնվազն պիտի ահազանգ լինի, SOS լինի, խելքի գալու հրահանգ պիտի լինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին:
Հայաստանը մեծ սփյուռք ունեցող երկիր է, որը չպետք է սահմանափակվի 29.800 քառ. կմ-ով։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ դա չի նշանակում, թե Հայաստանն «աչք է դրել» այլ երկրների տարածքների վրա։
Յոթ տարի շարունակ Արևմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան խուսափել ամեն տեսակ հակաժողովրդավարական քայլերի համար պատասխանատվությունից՝ առանց որևէ բողոքի այսպես կոչված Ազատ աշխարհի կողմից։
Ասել, որ ես Ս. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված:
Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված Փրկիչ է») աշակերտն է Եղիա մարգարեի և ապրել է Հրեաստանում Ք. ա. 9-րդ դարում: Նա ոչ միայն Եղիայի աշակերտն էր, այլ նաև օգնականը և հետևորդը: Եղիա մարգարեն Տիրոջ հրամանով ընտրում է Եղիսեին՝ իբրև իր հաջորդի, ով Եղիային չի թողնում մինչև վերջ՝ մինչև կառքով նրա երկինք տարվելը: Եղիսեն խնդրում է իր ուսուցչին իրեն տալ նրա հոգու, այսինքն` Եղիային տրված զորության կրկնակի չափը: Երբ Եղիան կառքով բարձրանում է երկինք, նրա թիկնոցը ընկնում է ցած, և Եղիսեն այն վերցնում է իրեն, որով և իրականանում է նրա փափագը:
Դիտարկելով հարցը քաղաքական մշակույթի ու գաղափարախոսական հարացույցերի տրամաբանության մեջ, հստակ կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը չունի որևէ գաղափարական հենք կամ աշխարհայացքային համակարգ:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ պահքը կարևորագույն շրջաններից է, որն իր ուղերձներով դուրս է գալիս ծիսական-արարողական սահմաններից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա անհատի զղջման և խոստովանության ճանապարհը, որ տանում է դեպի Գողգոթա, դեպի հաղթանակ: Ապաշխարությունն առաջին նախապայմանն է այդ ճանապարհը անցելու:
Մատանին ունի ուժի, իշխանության, թագավորության խորհուրդ: Այն կրում էին հայրապետներն ու թագավորները, որը խորհրդանշում էր իրենց ուժն ու իշխանությունը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին, հիշատակում է Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Ավետարաններում ավետվում է Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը:
Քրիստոնեությունն ունի իր արտաքին նշանը: Այն արտաքին լինելուց բացի, կրում ենք մեր սրտում և դրանով իսկ ճանաչելի դառնում որպես քրիստոնյա: Այդ նշանը տվեց մեզ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իրեն հիշելու համար:
Առավոտյան ժամերգության վերջում արձակման կարգը կատարվում է ըստ տերունի, սրբոց և պահոց օրերի՝ որդեգրելով սաղմոս-շարական-քարոզ-մաղթանք ձևը:
Գիշերային ժամերգության մեջ չկան Տերունական հատուկ հիշատակություններ, թեպետ Տերունական հիշատակությունը Սուրբ Ծնունդն է և այդ ժամին կատարված այլ իրողություններ, որոնք սակայն չեն հիշատակվում: Միայն ընդհանուր կերպով հիշատակվում է մեր անձերն Աստծո խնամքին և պահպանությանը հանձնելու հանգամանքը: Այս ժամի խորհուրդը հոգևոր արթնությունն է:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի փետրվար ամսին Բուն բարեկենդանի կիրակիին նախորդող հինգշաբթի օրը տոնում է Սուրբ Վարդանանց 1036 նահատակների հիշատակը: Սբ. Վարդանանց և Սբ. Ղևոնդյանց տոները կատարվում են պահքին նախորդող շաբաթվա ընթացքում, որպեսզի Վարդանանց ոգով զորացած՝ հայ հավատացյալները մտնեն Մեծ պահքի շրջանը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ սրբազան ավանդությանը՝ ամեն տարի նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը: Ամենագովելի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: