«Ի՞նչ են արել այդ մարդիկ. Արցախի ղեկավարներն ինքնորոշման իրավունքն են պաշտպանել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի, քանի որ տարիներ շարունակ Բաքվի բանտերում գերեվարված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը, իսկ Հայաստանում էլ բանտարկված են սրբազաններ, քաղաքական գործիչներ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը։

«Մեր բողոքն այն է, որ ԱՄՆ փոխնախագահն ականջալուր լինի այլընտրանքային Հայաստանի կարծիքին, որ Հայաստանի կարծիքը դա Փաշինյանի կարծիքը չէ։ Հայ ժողովուրդը չի համակերպվում ու անարդարացի է համարում Բաքվի բանտերում իր եղբայրների գերությունը, էլ չեմ ասում՝ անմարդկային ու անարդար դատավճիռը։

Ի՞նչ են արել այդ մարդիկ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները պայքարել են ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետի համաձայն, այն է՝ պաշտպանել են ինքնորոշման իրավունքը։ Եթե ինքնորոշման համար պայքարելը հանցագործություն է, ուրեմն՝ աշխարհի ոչ մի երկիր չպետք է լինի, բոլորը պետք է բռնադատված լինեն»,- Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, այս իմաստով, քանի որ հույս չունի, որ Հայաստանի նիկոլական ռեժիմից հերթական անգամ ուզում են իրական  կարծիքը փոխանցել՝ հայերը գտնվում են Բաքվի բանտերում, ՀՀ-ում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, եկեղեցու նկատմամբ կա հալածանք, և Հայաստանը ոչ թե ժողովրդավար երկիր է, այլ մի մեծ բանտ՝ բաց երկնքի տակ։

Կարդացեք նաև

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ՝ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս