ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հերթական դրամաշնորհն է ստացել «Սարեր» մշակութային հիմնադրամը։ Ապրիլի վերջին կնքված դրամաշնորհի հերթական պայմանագրից տեղեկանում ենք՝ կազմակերպությունն այս անգամ 10 միլիոն դրամով՝ 25 հազար 710 դոլարով, պետք է իրականություն դարձնի «Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնի անցկացման վայր է նշվել Գյումրին, ժամանակահատվածը՝ մայիսի 1-ից հուլիսի 1-ը։
Զելենսկին կրկնում է Փաշինյանի սխալը՝ Ուկրաինայի համար ճանապարհ բացելով նվաստացուցիչ պարտության համար. Սուրեն Սուրենյանց
ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 10-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով:
Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Վերջին շրջանում նաև Հայաստանում որոշ վայ «վերլուծաբաններ», «քաղաքագետներ» ու «պատմաբաններ» փորձեր են կատարում նսեմացնելու ԽՍՀՄ վճռական դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում։
Հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանի կարծիքով՝ գրեթե բոլորն անլուրջ են վերաբերվել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Հայաստանի սուվերենությունը պահելու համար էր:
Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մյուս ժողովուրդները շատ ավելի միասնական են։ Այս ընկալումը նմանում է այն ընտանիքներին, որոնք վիճում են փակ դռների ետևում՝ ենթադրելով, որ իրենց հարևաններն ապրում են ներդաշնակության մեջ։ Սա՝ «խոտն ավելի կանաչ է ցանկապատի մյուս կողմում» արտահայտության դասական օրինակ է։
Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, ապա դրա լուսաբանումն էլ որպես հանցագործակցության օժանդակություն:
Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը
Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլ կժամանի մայիսի 15-ին, ուշ երեկոյան, ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է։
«Հրապարակ»-ը պարզեց, որ սույն անձը տարիներ առաջ աշխատել է ոստիկանությունում, քրեական ոստիկանության օպեր է եղել, սակայն կարճ ժամանակ անց սկանդալով հեռացվել է համակարգից՝ հենց մարդ ծեծելու համար։ Նորայր Ավետիսյանի հեռացումը ձեւակերպվել է «սեփական դիմումի համաձայն», քանի որ հայրն էլ է եղել ոստիկանության աշխատակից։ Հայրը՝ Աշոտ Ավետիսյանը, այդ ժամանակ եղել է ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի ղեկավարը, իսկ այժմ Դինամոյում բռնցքամարտի մարզիչ է։
Հայաստանը Ղազախստանին է հանձնել խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հիմա դա արդեն յոթ տարի լոմը ձեռքին, հետևողականորեն քանդում է ամեն ինչ՝ անվերջ խոսելով «ձեռքբերումներից», «աննախադեպերից» ու «ապագայից»: Ասում եմ՝ տես, դպրոցներն ի՞նչ վիճակի անտերխանա ես դարձրել։ Քանդելուդ գործը սկսել ես երեխաներից՝ տերերիդ պատվերով։
Քաղաքական-քարոզչական մակարդակում շարունակվում է գրոհ մղվել հայոց նորագույն պատմության՝ ազգային ինքնագիտակցության և ազգային ոգու հուսալի հենարանի (ինչպես բոլոր ժողովուրդների մոտ է) վրա։ Գլոբալիստական բոլոր կանոններով մեր ազգին զրկում են սեփական անցյալի պատմությունից, իսկ պատմությունը՝ հերոսականությունից։ Առանց ամոթի նշույլի` ներշնչվում է, թե իբր հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում խեղճ ու թույլ է եղել, «պատերազմներում ոչ մի հաղթանակ չի տարել» և այլն։
Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները հայտնվել են կասկածելի և վատ վիճակում. այն աստիճան վատ, որ անգամ չեն կարողանում ծեծկռտուք անել, ընդամենը քաշքշոցների մեջ են հայտնվում, և վերջ։
Դուք շարունակում եք շրջանառել կեղծ նարատիվներ, տարածել ապատեղեկատվություն, իբր թե ինչ-որ շենքերում բաժնեմասերի, սեփականությունների մասին՝ իրական քաղաքական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար։
Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների կազմակերպության» (DEİK) նախագահ Նայիլ Օլփաքը կազմակերպության գլխավոր կենտրոնում պատասխանել է լրագրողների հարցերին:
Այդ անձինք բնակվում էին Լիբանանում և Իրանում և աշխատում են «Հեզբոլլահ»-ին արտասահմանյան դոնորներից գումար հասցնելու ուղղությամբ:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել նախաձեռնողը:
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցություններում, հայտարարել է, որ ռուսական կողմը գործնական է տրամադրված և պատրաստ է քննարկել փոխզիջումները:
Հարցին, թե արդյոք չկա մտավախություն, որ միանգամից 2-րդ դասարան գնացող երեխաները դժվարություններ կունենան և հետ կմնան կրթական պրոցեսից, Արաքսիա Սվաջյանը նշեց, որ նման ռիսկեր կան և դպրոցները ստացել են հանձնարարականներ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու համար։
Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Օրեր առաջ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավանի դպրոցում խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Տեսախցիկների ներկայությամբ, ուղիղ եթերում մի ամբողջ դպրոցի աշակերտական, ուսուցչական ու ծնողական համայնքներ դուրս էին եկել մեկ ուսուցչի դեմ:
Ես նմա՞ն եմ անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի. Անուշ Միրզոյան
Նշվում է, որ 2025-ի մարտի դրությամբ օտարերկրյա ուղիղ ներդրումների տարեկան ծավալը կազմել է 13.1 մլրդ դոլար և այդ արդյունքով հասել է ամենաբարձր ցուցանիշին։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ:
Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների համար Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի:
Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Անցած յոթ տարիները կարող եմ բնութագրել որպես կյանքիս ամենակարևոր շրջան, որը մեծապես կերտեց ինձ որպես անհատ, քաղաքացի ու ղեկավար, մի շրջան, երբ ինչպես գտա, այնպես էլ կորցրեցի շատ բան։ Նվաճումների մասին՝ որպես համայնքի ղեկավար, անհամեստ եմ համարում նշել, քանի որ կարծում եմ, որ ղեկավարի մասին պետք է խոսի գործը։ Այս յոթ տարիների ընթացքում մեր համայնքը վերափոխվեց բոլորիս աչքի առաջ, կատարվեց հսկայական աշխատանք, որը տեսնելու համար հերիք է պարզապես մտովի տեղափոխվել նախահեղափոխական Էջմիածին։
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը մանրամասներ է հայտնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրան այցի վերաբերյալ:
Օրերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին փորձում էր հասկացնել, որ 2020թ. 44-օրյա պատերազմի պարտության, դրա առանձին դրվագների գնահատման համատեքստում նրանք էլ իրենց պատասխանատվության չափն ունեն, որ չպետք է սլաքն ուղղել միայն բանակին կամ հրամանատարությանը: