Կոչենովը նշել է, որ անիմեն պարունակում է պոռնոգրաֆիկ տեսարաններ և բռնություն։ Նա կարծում է, որ բովանդակության սահմանափակումը չի վնասի մշակույթին, քանի որ Ռուսաստանն ունի բավականաչափ հերոսներ։
Որքան էլ որոշ պատմաբաններ փորձեն արդարացնել Վասակին` որպես շրջահայաց, դիվանագետ գործչի, բայց նա, այս օրերին թևավոր խոսք դարձած բառերով ասած` կարմիր գիծն անցավ. կանգնեց պարսկական զորքերի կողքին, կռվեց իր եղբայրների դեմ, և անգամ հայի արյուն թափեց։
Բոլոր ժամանակներում էլ մարդկային կյանքում առկա են եղել անհամաձայնություններ, որոնք առաջ են գալիս տարբեր պատճառներով՝ կարևոր և ոչ կարևոր, սկզբունքային և ոչ սկզբունքային հարցերի վերաբերյալ: Անհամաձայնություն կարող է ծագել բոլորի մոտ՝ անկախ նրանից ընկեր են, թե թշնամի, հարազատ են, թե անծանոթ, հավատացյալ են, թե անհավատ: Դա բացատրվում է նրանով, որ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, աշխարհայացքն ու սովորությունները: Այդ պատճառով է ժողովրդի մեջ տարածում գտել «Ճաշակին ընկեր չկա» ասացվածքը:
Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մարդկանց կենսաբանական տարիքն ավելի ցածր է, քան նրանց հասակակիցներինը, ովքեր միայն դպրոցն են ավարտել: Սա հայտնաբերել են Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, գրում է համալսարանի Dukeupress ամսագիրը։
Սննդաբան Մոլլի Պելետյեն զգուշացրել է, որ սննդի ընդունման ժամանակ ջուր խմելը կարող է առաջացնել այրոց:
Իրական տնտեսության կշիռը նվազել է, առևտրինը՝ ավելացել։ Եթե 2018թ. մանրածախ ու մեծածախ առևտուրը ՀՆԱ 11 տոկոսն էր, հիմա անցնում է 14 տոկոսից։
Աճուրդի տան ղեկավարը նշել է, որ նկարը գտվում է «շատ լավ վիճակում» և աճուրդի կհանվի նոյեմբերի 30-ին:
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիան:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը կախված է եվրոպացիներից և Զելենսկուց։
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը։ Մասնավորապես 2025-ին զգալիորեն նվազել է՝ հասնելով 1.34-ի։ Վերջին 10 տարվա տվյալները ցույց են տալիս, թե որքան է նվազել ծնելիության մակարդակը։ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 2.11, 2020-ին՝ 1.76, 2023-ին՝ 1.51, իսկ 2024-ին՝ 1.40։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը ավտոտնակում թմրամիջոց է պահում:
Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է 32 անհատների, կազմակերպությունների և չորս նավերի ներառման մասին՝ որպես «Իրանի կողմից աջակցվող հութիներ անունով հայտնի «Անսարալլա» զինյալ խմբավորման դեմ մինչ օրս սահմանված խոշորագույն պատժամիջոցներից մեկը»,- ասված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:
Այն մատնում է լեգիտիմության ճգնաժամը, քանի որ չունի հանրային վստահություն: Իշխանությունը ստիպված է օպոնենտներին ճնշել ոչ թե փաստարկով, ճշմարտությամբ, արգումենտացիաներով այլ անպատժելի լկտիությամբ, իսկ հասարակությանը կերակրել միմյանց հաջորդող աբսուրդներով, որ այն օտարվի քաղաքականությունից վերջնականապես խորացնելով անտարբերությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Արսեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:
«Սա իրենց խաղաղության օրակարգն է և այն խաղաղության օրակարգը, որն իրենք բերեցին Արցախի գլխին, նույն օրակարգն իրենք այսօր բերում են Հայաստան։ Այո այսօր Արցախում խաղաղություն է, այնտեղ չկա պատերազմ, կրակոցներ չկան, բայց առանց հայերի է»:
Հայաստան կժամանեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցող կազմակերպության անդամ և ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակներ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Կտրուկ աճը պայմանավորված է արհեստական բանականության ոլորտում ներգրավված հաճախորդների կողմից Oracle-ի ամպային հզորության արագ պահանջարկով։
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում սահմանի բացմանը, հաղորդում է Anadolu-ն։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնում «Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին, ուղղակի այդ գործընթացի երաշխիքներ ստեղծելու համար այնտեղ նաև տեղակայվելու է ամերիկյան ռազմաբազա»:
Էկոնոմիկայի նախարարությունը ձեռք է բերել անասնաբուժության մեջ կիրառվող կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված պատվաստանյութ դաբաղի SAT-1/I տիպի դեմ՝ «SAT-1/I/Кения/2017»։
Հրապարակվել են են մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք բացահայտել են նրա սերտ կապը Ջեֆրի Էպշտեյնի հետ:
Թուրքիան 2025 թ․-ի առաջին 8 ամիսներին դեպի Գերմանիա իրականացրած արտահանման ծավալներով աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել: Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) տվյալների համաձայն՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի: Այսպիսով Գերմանիան ամրապնդել է իր առաջատար դիրքերը Թուրքիայի արտահանման ոլորտում:
«Գուցե ծայրահեղական հնչի, բայց այլ կերպ չեմ կարողանա մեկնաբանել, որովհետև բյուջեի հաշվին փոխհատուցել ինչ-որ անհուսալի վարկեր՝ կատաստրոֆա է։ Ստացվում է՝ պարտաճանաչ հարկատուներս հարկ ենք վճարում, որ ինչ-որ մի անհուսալի վարկառուի վարկ փոխհատուցվի պետական բյուջեի հաշվին։ Ո՞րն է դրա նպատակը, ուզում եմ հասկանալ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։