Այսօր՝ մարտի 6-ին, Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։
Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆորնիա):
Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին: Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնում էր, որ մոտ մեկուկես ժամ առաջ կոտրել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը: Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ և պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Կանադայի իշխանությունները մտադիր են հետամուտ լինել կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի ամբողջական վերացմանը։
«Այս Կառավարությունն ունի գործարարների նկատմամբ տոտալ վերահսկողության սահմանման, գործարարներին մահակի տակ պահելու և Հայաստանի ապամոնտաժման ծրագիր. այդ դեպքում Հայաստանը որպես պետություն՝ գոյություն չի ունենա և չի լինի նաև՝ որպես պահանջատեր։ Էլ ի՞նչ անի Փաշինյանը, որ հասկանաք՝ հանձնում է Հայաստանը. նա բացել է երկրի դարպասները թշնամու առաջ, երկրի ներսում կոտրել ժողովրդի դիմադրողականության ոգին, հիմա էլ այնպիսի մահակներ է ստեղծում, որ կարողանա երբ ուզի՝ հարվածի»:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ա. Նիկողոսյանի, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը Ղարիբ Բաբայանին առնչվող վարույթով՝ արձանագրելով ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ բացակայությունը։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Աբգար Պողոսյանը։
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը Արցախի միակ պահպանված ռուսական թատրոնն է, մարտի 7-ին կնշի ծննդյան տարեդարձը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան պատմեց, որ թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին կից գործող «Թափառող շուն» արտ-ստուդիայի հիմքի վրա։ Կրիկորովան ընդգծեց, որ խոսքը ոչ թե ստուդիայի վերափոխման, այլ հենց նոր թատրոնի ստեղծման մասին է։
ԱՄՆ-ում հերքել են այն տեղեկությունը, թե մտադիր են չեղարկել երկրում բնակվող մոտ 240 հազար ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը։
Կատարվում է նախաքննություն:
ՄԱԿ-ը 110 մլն դոլար է հատկացրել 10 երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Չադի և Սուդանի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Այս պահին Բրյուսելում տեղի է ունենում արտակարգ գագաթնաժողով, որի ընթացքում եվրոպացի առաջնորդները քննարկում են ԵՄ-ի դերը ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում, անդամ երկրների վերազինումը և առանց ԱՄՆ-ի մասնակցության Ուկրաինային օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում են եվրոպական լրատվամիջոցները։
Մարտի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
«Ընդդիմությունը պետք է նախ՝ միասնական լինի, երկրորդ՝ նոր ձևավորվող աշխարհակարգին համահունչ ծրագրեր և քաղաքականություն որդեգրի: Հայաստանն այսօր գտնվում է անվտանգային վակուումի մեջ: Ընդդիմության գործը պետք է լինի անվտանգային համակարգի ձևավորումը և կազմակերպումը»:
Իսրայելի կողմից անցակետերը և մարդասիրական մատակարարումներն արգելափակելուց հետո Գազայի հատվածում մարդասիրական օգնության պահուստները վերջացել են։
Կատարվում է նախաքննություն։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փորձ է արվելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Մ․Ն․-ին փոխանցել թմրանյութ։
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) համանախագահներ Թյուլայ Հաթիմօղուլլարը և Թունջեր Բաքըրհանը Թուրքիայի խորհրդարանում պատասխանել են լրագրողների հարցերին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է ընդունել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։
ԵՄ երկրները պետք է քննարկեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ եվրոպական երկրները ֆրանսիական միջուկային ուժերի պաշտպանության տակ դնելու վերաբերյալ։
Հունվարի 23-ին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել էր իր առաջին հրապարակային զեկույցը, որը Հայաստանի Հանրապետության 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև անուղղակի բանակցություններում միջնորդները շարունակում են ամեն ջանք գործադրել՝ ապահովելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի բոլոր փուլերի իրականացումը։
Փետրվարի 27-ին հրապարակվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։ Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու և լուծարել կուսակցությունը։
Հետաքրքիր է, որ չնայած իր համաշխարհային հռչակին, Քյուրքջյանը շարունակում է խորապէս կապուած մնալ իր հայկական արմատներին: Նա պատմել է այն մասին, թէ ինչպէս է իր ժառանգութիւնն ազդում իր աշխատանքի վրայ. հարուստ, տաք և հիւսուածքային բոյրերի հանդէպ իր սէրը յաճախ ներշնչուած է Հայաստանի համեմունքներով, բնապատկերներով և պատմութեամբ: Ունկնդրէ հաղորդաշարը
Երկար տեքստերիցս բողոքող, դրանք կարդացող և չհասկացող, չկարդացող, բայց քննադատողների համար արձագանքս կփաթեթավորեմ իրենց ընկալումներին ավելի դյուրամարս էմոջիների և սմայլիկների միջոցով, մնացածին կխնդրեմ ուշադրություն դարձնել բուն արձագանքիս վրա։
Ո՛չ մեր, ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ ՀՅԴ-ի օրակարգը Նիկոլին փոխելու հարցում չի՛ փոխվել. Աղվան Վարդանյան
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներն անդրադարձել են Ուկրաինա խաղաղապահ առաքելության շրջանակներում թուրքական զորքեր տեղակայելու մասին պնդումներին՝ նշելով, որ նման առաքելություն հայեցակարգային մակարդակով սահմանված չէ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։
Դատարանը Հրանտ Բագրատյանին ճանաչեց անմեղ. արդար դատական ակտ էր. Հովհաննես Քոչարյան