Մայիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում փոքր նավակներով Մեծ Բրիտանիա է ժամանել 1125 միգրանտ։
Տիգրան Բարսեղյանը 4-րդ անգամ դարձել է Սլովակիայի առաջնության հաղթող:
Ըստ պաշտպանության նախարարության՝ պայմանագրի արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Գերատեսչությունը չի բացահայտում մատակարարումների պարունակությունը, դրանց փոխադրման եղանակը և ժամկետները։
Գազն ու հոսանքը անջատել են, որ ավելի հզոր պայթյուն տեղի չունենա. շնչահեղձ ենք լինում. ականատես
Որևէ տուժած չկա. բետոնախառնիչն է հարվածել սյանը. հրդեհը մեկուսացված է. 911-ի աշխատակից
Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունները պատրաստվում են նավթահումքի գների երկարատև անկման (տասնամյակի ընթացքում երրորդը) և ձգտում են ներդրողներին հանգստացնել՝ նրանց վստահեցնելով, թե պատրաստ են վատագույնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Financial Times-ը (FT)։Հրատարակության տվյալներով, ExxonMobil-ի, Chevron-ի, Shell-ի, TotalEnergies-ի և BP-ի ղեկավարները «օգտագործել են եկամուտների մասին եռամսյակային հաշվետվությունները, որպեսզի ներդրողներին վստահեցնեն, թե նրանց հաշվեկշիռները կայուն են, և նրանք չեն շտապի ավելորդ ծախսերի և բաժնետերերի եկամուտների կրճատման հարցում»։ Chevron-ը, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատակիցների զգալի կրճատման պլանների մասին, ներդրողներին հավաստիացրել էր, որ նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլար գնի դեպքում ազատ դրամական միջոցների հոսքը կհասցնի 9 միլիարդ դոլարի։ Shell-ն իր հերթին հայտարարել է, որ կկարողանա դիվիդենտներ վճարել, նույնիսկ եթե վառելիքի գինը իջնի մինչև 40 դոլար՝ հավելելով, որ դեռևս չի փոխել իր ծախսերի պլանները։ Ավելի վաղ նշված նախագծերի իրականացումը շարունակվում է, նշել է Shell-ի ֆինանսական տնօրեն Շինեդ Գորմանը։TotalEnergies-ի ղեկավար Պատրիկ Պույանեն ընդգծել է, որ ֆրանսիական ընկերության արձագանքը հիմա նույնն է, ինչ COVID-19-ի ժամանակ. «ոչ մի խուճապ»։ Նա հիշեցրել է, որ ընկերությունը հրաժարվել է դիվիդենտները կրճատել նույնիսկ համավարակի ամենասուր շրջանում։Ապրիլին նավթի գները նվազել են մեկ բարելի դիմաց 60 դոլարից և ըստ կանխատեսումների՝ մինչև տարեվերջ միջին հաշվով կկազմեն շուրջ 65 դոլար, քանի որ ՕՊԵԿ+-ը, որի մեջ են մտնում Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, շարունակում է մեծացնել մատակարարումները, նշվում է հրապարակման մեջ։
Կիպրոսը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին և ընդգծում դրա կարևորությունը ոչ միայն տարածաշրջանի կայունության, այլև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի տեսանկյունից։
Կնոջ մահվան մասին տեղեկատվությունը հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ շեշտելով, որ կինը մահացել է հոկտեմբերի 20-ի առավոտյան: Ըստ նույն աղբյուրների՝ կինը մահացել էր սուր թոք-սրտային անբավարարությունից՝ թոքի զարկերակի թրոմբոզի պատճառով։
#ՇՏԱՊ. ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՀՐԴԵՀ՝ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ` ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՇԵՆՔՈՒՄ
Պայթյունները շարունակվում են. հրդեհ՝ Պետական վերահսկողության ծառայության հարակից շենքում
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում 3 թեկնածու է առաջադրել
Մայիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Խելաշվիլիի հետ։
Մայիսի 17-ին Թրամփը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա սկզբունքների շուրջ:
Հռոմի պապի հետ մասնավոր հանդիպումից հետո Վենսը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։
Հայաստանը սառեցրել է կազմակերպությունում իր գործունեությունը և չի մասնակցում դրա շրջանակներում անցկացվող նիստերին ու միջոցառումներին։
Ռուսաստանը մեծացնում է ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի հետ սահմանին, գրում է New York Times-ը՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների վերլուծության վրա։ Լուսանկարներում, որոնք հաստատել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, երևում են վրանների շարքեր, ռազմական տեխնիկայի նոր պահեստներ, կործանիչների համար նախատեսված թաքստոցների վերանորոգում և ուղղաթիռային բազայում շինարարություն, որը գրեթե չէր օգտագործվել և մոլախոտով էր պատվել։ Ֆինլանդիայի հետ սահմանին ներկայության ուժեղացումը, ամենայն […]
Ողջունում ենք և լիակատար կաջակցենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը, որովհետև Հայաստանը պատկանում է ԵՄ-ին
Ո՛չ չեմ ղզջում, որ ծեծել եմ Արթուր Չախոյանին. Տիգրան Տեր-Մարգարյան
Ես ասել էի՝ եթե հեռացնեն, տարբերությունը չե՞ք զգում. Ռոմիկ Մխիթարյանը՝ կոալիցիոն կապերը խզելու մասին
Բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչը մահացել է՝ 98 տարեկան հասակում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի ավագ դպրոցներից մեկի դիմաց ճանապարհին կանգնած սպիտակ ավտոմեքենայի վարորդն աշակերտուհիներին ցույց է տալիս մերկացրած սեռական օրգանները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է մարզերից մեկի […]
Չարենցավանցիները մեզ հետ զրույցում ասել էին, որ նախ կրթական օջախն օգտագործում են կուսակցական ժողովի համար, հետո էլ որևէ գումար չեն վճարում արվեստի դպրոցը մի քանի ժամով օգտագործելու համար։
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով:
ԱԺ նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների շուրջ առկա մտահոգությունները։
Ռուսաստանյան ավիաընկերությունները, զրկվելով արևմտյան երկրներից ինքնաթիռների պահեստամասերի մատակարարումներից, փորձում են տարբեր եղանակներով դրանք ներկրել երկիր։
Այո, այդ կինը կոնկրետ անուններ է հնչեցնում եւ կոնկրետ անձանց է վիրավորում, շատ կոնկրետ, իրական մարդկանց, նրանց, որ իրենց մերժում են եւ պայքարում են դրանց դեմ։
Օծման արարողության վերջում Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի անունով: