Մարդուկնիկ սթրես են ապրում. իրիկունը նստում են, Նիկոլը Աննայի էջից հարձակվում է մեզ վրա. Ղազարյան
Մենք ցուցակ ենք տալիս. ՔՊ-ական Դավիթ Կարապետյանը չընդունեց Էդգար Ղազարյանին
Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է մնում բնակարանային ծրագիրը, իսկ սոցիալական բլոկի լուրջ կրճատումները մարդկանց բառիս բուն իմաստով փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնեցրել:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը 4.86 դրամ:
#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԱԺ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ. #ՈՒՂԻՂ
Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծը:
#ՀԻՄԱ. ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Մայիսի 20-21-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշումից հետո։ X միկրոբլոգում կատարած գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։
Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տուլայի «Արսենալի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար, ինչպես հաղորդում է armsport.am-ը, այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գրեթե յուրաքնաչյուրիս մոտ էլ լինում են այնպիսի օրեր, երբ ցերեկային ժամերին քնելու մեծ ցանկություն է առաջանում: Այստեղից էլ վատ աշխատունակություն և գրգռված նյարդեր ամբողջ օրվա համար:
Ադրբեջանն ու Իրանն Արցախում մայիսի 18-ից համատեղ զորավարժություններ են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին զորավարժություններին մասնակցող իրանական անձնակազմի ղեկավարը և մյուս մասնակիցներն Ադրբեջան են ժամանել՝ «Արաքս-2025» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Հաղորդվում է, որ տեղի է ունեցել հանդիպում զորախմբերի ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկայացվել է զորավարժության նպատակների, սցենարի և անցկացման […]
Հայաստանում կարևոր նախադեպ է գրանցվել․ կառուցապատողի դեմ հայց է ներկայացվել. Արփինե Հովհաննիսյան
Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լիտվայի կառավարությունը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Բելառուսին` այդ երկրի իշխանությունների կողմից միգրանտների լայնածավալ մուտքի համար, ասվում է Լիտվայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։
«Արցախը լռում է հիմա… Բայց լռությունը մոռացում չէ։ Այն ցավի ու կարոտի մեջ պահած խոստում է՝ վերադարձի խոստում։ Արցախից բռնի տեղահանված հազարավոր հայեր ամեն օր տուն են տեսնում երազում, շեմք են հիշում արցունքով, հողը՝ արյամբ պաշտպանած ձեռքերով։ Եվ այդ հողը, այդ երազը չի մոռացվելու։ Ոչ մի արդար դատ հավերժ չի պարտվում։ Արցախի բազում ընտանիքների անավարտ պատմությունները շարունակություն են ունենալու։ Պատմությունը չի ներում անարդարությունը։
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խմբակցության պատգամավորները վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին իրենց արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում են կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին:
ՏԵՐԵՐՆ ՈՒ ԱՆՏԵՐԸ՝ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth սոցիալական ցանցի իր էջում առաջին մեկնաբանությունն է արել :
․Երկրի արտաքին և ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ են դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։
Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ Արծրուն Հովհաննիսյանը, որն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետի պաշտոնը, այսինքն՝ գործող սպա է, դե ֆակտո չեզոքության սահման է խախտել՝ մասնակցելով իշխանական տարաբնույթ պրոյեկտների և հրապարակավ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին: Դրանով իսկ նա թիրախավորման տակ է պահել ՀՀ պաշտպանության նախարարությունը և նախարարին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Իսրայել Կացի և պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 2018-ին զանգահարել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ճշտելու համար, թե ի՞նչ իրավիճակ է ձևավորված, նա պատասխանել է, որ ամեն ինչ վերահսկվում է: Հիմա, ինձ մի հարց է հետաքրքրում՝ արդյոք արդա՞ր է այսօր խոսել այն բանի մասին, որ նա 2018-ին զանգել է Երրորդ նախագահին՝ հարցնի՝ ինչ է կատարվում, թե՞ արդար կլիներ, որ նա 2018-ին զանգեր իր թիմակիցներին և ասեր՝ հրապարակից գնացեք տուն: Արդյո՞ք նա չի նպաստել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Նոր նշաձող` քաղաքաշինության ոլորտում, կյանքի նոր որակ՝ բնակիչների համար․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանը համալրվեց ժամանակակից և հարմարավետ նոր բնակելի թաղամասով։ Գրիգոր Հասրաթյան 15 հասցեում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվեց «Կռունկ» բնակելի թաղամասը։ Կառուցապատողը «Արտքոմփանի» ընկերությունն է։
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա, որը կարող է ներառել հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքների հարցեր։ Այս մասին Тасс-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է ուկրաինական կողմի հետ համագործակցել հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի […]