Բաժիններ՝

Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Սլովակիայի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Բարսեղյանը ստացել է նաև մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը՝ այն կիսելով իր թիմակից Դավիդ Ստրելեցի հետ:

Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի  կազմում մասնակցել է Սլովակիայի առաջնության 30 խաղի` դառնալով 20 գոլի հեղինակ:

Տիգրան Բարսեղյանը 4-րդ անգամ  դարձել է Սլովակիայի առաջնության հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս