Բաժիններ՝

Չինաստանի բանակն ամրապնդել է ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ․ պաշտպանության նախարարություն

Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը 2025 թվականին խորացրել է ռազմավարական երկխոսությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ: Այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը։

«Ընթացիկ տարում (Չինաստանի) ռազմական դիվանագիտությունը սերտորեն կապված է մնացել պետական ​​և կուսակցական ընդհանուր առաջնահերթությունների հետ, այն իրականացվել է բարձրագույն ղեկավարության ռազմավարական ցուցումներին համապատասխան՝ կենտրոնանալով մարտական ​​պատրաստվածության վրա, – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ – Առաջին հերթին մենք ամրապնդել ենք ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական կողմի հետ»։

Չժան Սյաոգանը հիշեցրել է, որ 2025 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունն այցելել է Ռուսաստան։ Նա վկայակոչել է այնպիսի կարևոր միջոցառումներ, ինչպիսիք են հունիսին Ցինդաոյում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդակցությունը, ինչպես նաև Չինաստանի և ՌԴ-ի զինված ուժերի համատեղ ծովային զորավարժությունները և նրանց ռազմավարական օդային պարեկությունը։

Ինչպես նշել է պաշտոնական ներկայացուցիչը, նման փոխգործակցության ընթաց

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031