Բաժիններ՝

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել Կամբոջային սահմանակից ռազմավարական բարձունքի նկատմամբ

Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել 225-րդ ռազմավարական բարձունքի նկատմամբ Կամբոջային սահմանակից Սուրինի նահանգում։ Այդ մասին հայտարարել են Թաիլանդի Ցամաքային ուժերի երկրորդ ռազմական շրջանից։

«Վերահսկողությունը 225-րդ բարձունքի նկատմամբ հաստատվել է։ 2-րդ ռազմական շրջանը շարունակում է ռազմական գործողությունը», – ասվում է տարածված հայտարարության մեջ։

Թաիլանդի զորքերն ավելի վաղ վերահսկողություն են հաստատել 225-րդ բարձունքից ոչ հեռու գտնվող Թա Քվայ հինավուրց տաճարային համալիրի նկատմամբ՝ այդ շրջանից դուրս մղելով կամբոջական ուժերին։

Կամբոջայի և Թաիլանդի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են մեկը մյուսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031