Ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին. «Փաստ»

«Փաստ». Ցանկացած հասարակության մեջ ընդունված է, որ առնվազն մտավորականությունը ունի որոշակի անկախություն, ինքնուրույնություն, մտահորիզոնի լայնություն: Համենայն դեպս, նրանք, ովքեր համարվում են մտավորական, պետք է ունենան կենսագործունեության և հանրային վարքի որոշակի չափանիշներ, «կարմիր գծեր», ինչ-ինչ տաբուներ՝ առնվազն իրենք իրենց ներսում: Հակառակ պարագայում վերանում են նրանց տարբերակող հանգամանքները:

Բնականաբար, այնպես չէ, որ մեր երկրի կյանքում նախորդ շրջաններում, եթե կուզեք՝ «նախկինների ժամանակ» այդ առումով ամեն ինչ իր տեղում է եղել նույն մտավորականության առումով: Նրանց մի մասը նախընտրել է պետական պարգևներ, կոչումներ, առանձին դեպքերում՝ ինչ-որ պաշտոն ստանալ, մի խոսքով՝ «կոմֆորտ զոնա» պոկել ու հարմարավետ ծվարել այդ անկյունում, ու՝ որ իրենց «ձեռք չտան», ոչ մեկն իրենցից ոչինչ չպահանջի:

Ի դեպ, ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին: Չնայած, դրան էլ մեր հանրության գիտակից հատվածը կարող է մի կերպ դեռ դիմանալ: Ի վերջո, առաջին անգամ չեն դիտարկվում նման դրսևորումներ:

Բայց այն, ինչ կա ու կատարվում է հիմա, ուղղակի նողկանք է հարուցում: Վանում է ու բերում զարմանքին միախառնված ափսոսանքի զգացողություն: Չէ, իսկապես, հիմնովին ձևախեղող, ծամածռող այն կերպարանափոխությունը, այն դեֆորմացիան, որին ենթարկվել են, այսպես կոչված, մտավորականության մի շարք ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական իշխանության պայմաններում ու գուցե նաև պահանջներով, իսկապես հոգեմտավոր «չեռնոբիլի» տպավորություն է թողնում:

Տեսանյութեր

Լրահոս