Բաժիններ՝

Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Դամասկոսում «Իսլամական պետության» առաջնորդին

Դամասկոսի շրջանի ներքին անվտանգության ստորաբաժանումները, Գլխավոր հետախուզական ծառայության և Միջազգային կոալիցիոն ուժերի հետ կազմակերպված գործողություն են իրականացրել ալ-Մուադամիյա քաղաքում գտնվող «Իսլամական պետութուն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թաքստոցներից մեկի դեմ՝ ձերբակալելով Դամասկոսում ԻՊ առաջնորդին և նրա օգնականներին։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

Նշվում է, որ ձերբակալվածը Դամասկոսում ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Տահա ազ-Զաաբին է: Բացի այդ, առգրավվել են նրանց մոտ գտնվող պայթուցիկ սարքավորումներ և զենքեր։

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարությամբ հաստատել էր Սիրիայի հանձնառությունը՝ պայքարելու ԻՊ-ի դեմ և ապահովելու, որ այն չունենա անվտանգ ապաստարաններ Սիրիայի տարածքում։ Գերատեսչությունը կոչ էր արել Միացյալ Նահանգներին և միջազգային կոալիցիայի անդամ պետություններին միանալ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին, որը կնպաստի քաղաքացիական բնակչության պաշտպանությանը և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս