Փետրվարին սպասվում է ԱՄՆ չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը գրում է. «Հաջորդ տարվա սկիզբը Հայաստանում չափազանց ակտիվ է լինելու ամերիկյան քաղաքականության իմպլեմենտացիայի տեսանկյունից։

Իմ տեղեկություններով սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց՝ փետրվարին։ Չեմ բացառում, որ ֆորմալ առումով կարող է բացվել նաև Թրամփի ուղղին։

Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում դեսպանի հետկանչի վերաբերյալ տեղեկությունները։ Ինձ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյոք դեսպանը կշարունակի պաշտոնավարել բարձրաստիճան պաշտոնյայի այցի ընթացքում, թե նրան կփոխարինի գործերի ժամանակավոր հավատարմատարը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում նոր դեսպանի նշանակման հավանականությունը գրեթե զրոյական է։

Հիշեցնեմ, որ Հայաստանում երբևէ ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան եղել է Ներկայացուցիչների Պալատի խոսնակը և Պետքարտուղարը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031