Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից դեպի արդար լուծում» խորագրով 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում։
Հաստատվեց Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը
Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) շարունակում է քննել ՄԻԵԴ-ի հունվարի 23-ի վճռի հիմքով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբացված կարգապահական վարույթը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները որսաշրջանի ընթացքում խստացված ստուգայցերի ժամանակ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ըմպելասրահի տարածքում նույն քաղաքի բնակիչ Վ.Ս.-ի մոտ հայտնաբերել են «Ճուռակ» տեսակի թռչուն։
Դաշնակցությունը պայքարում է հողի համար, փոխանակ դրա համար ուրախանաք, հակառակն եք անում. Մինասյան
Իսպանիան կմասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումների ֆինանսավորման նախաձեռնությանը:
Սեղաններ եք գցում, բարերարներ են գալիս, համայնքներ եք միացնում, որ հանկարծ ընդդիմադիր չընտրվի. Գառնիկ Դանիելյան
Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են: Այս մասին գրել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը Սենատում հայտարարել է, որ թանգարանի պահպանության համակարգի թույլ կողմերը հայտնի են, իսկ հնացած ենթակառուցվածքը թույլ չի տալիս ժամանակակից սարքավորումներ կիրառել՝ անվտանգության ապահովման համար, այս մասին հայտնել է BFMTV:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան վստահեցրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որ Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները կհաստատեն իրենց անսասան աջակցությունը Ուկրաինային և կկարողանան քաղաքական որոշում կայացնել՝ Ռուսաստանի անշարժ գույքի հիման վրա փոխհատուցման վարկ տրամադրելու վերաբերյալ, որը կբավարարի նրա կարիքները 2026-2027 թվականների համար։
Փաստաթղթերին ծանոթանալուց հետո նոր դիրքորոշում կներկայացնենք. Էմիլ Ամիրխանյան
Հարց է առաջանում` ինչի հիման վրա է ԲԴԽ նախորդ կազմը այդ որոշումը կայացրել. Սուրեն Անտոնյան
Իլինոյսի հյուսիսային շրջանի դատավոր Էյփրիլ Փերին անորոշ ժամանակով արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներգրավել Ազգային գվարդիան՝ Չիկագոյի անկարգությունների դեմ պայքարում։ Այս մասին ասված է դաշնային դատարանի որոշման մեջ։
Նրա փաստաբանները պնդում են, որ այս կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։
Կառավարության նիստում հաստատվել է առողջապահության նախարարության նախագիծը, որով շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները կապահովվեն գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ առաջիկա հանդիպման ընթացքում ակնկալում է համաձայնության հասնել բոլոր երկկողմ հարցերի, այդ թվում՝ միջուկային զենքի զինանոցի կրճատման վերաբերյալ։
Հնդկաստանի նավթավերամշակող ընկերությունները պատրաստվում են կտրուկ կրճատել Ռուսաստանից նավթի ներմուծումը՝ ռուսական երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո։
+Թրամփի կողմից Բուդապեշտի գագաթնաժողովի չեղարկումը, Միացյալ Նահանգների կողմից մեր երկրի դեմ նոր պատժամիջոցներ։ Ի՞նչ էլի` կլինե՞ն նոր զենքեր՝ բացի հայտնի «Տոմահավկ»-ներից, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ-ի և ԵՄ-ի վարքագիծը Telegram հարթակում:
«Տոմահավկ» հեռահար թևավոր հրթիռների օգտագործման ուսուցումը պահանջում է առնվազն վեց ամիս, սովորաբար մեկ տարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Գրադարանի հանդիսավոր բացումը սկսվեց Տերունական աղոթքով։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը Տեր և Տիկին Հակոբ և Շամիր Ավագյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։
#ՀԻՄԱ. Տիգրան Ավինյանի ճեպազրույցը. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հոկտեմբերի 22-ին վերջին շաբաթների ընթացքում արդեն 12-րդ անգամ մերժեց հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը, որն ուղղված էր դաշնային կառավարության ֆինանսավորման ապահովմանը, որն այժմ մասնակիորեն դադարեցված է։
Իսպանիայի իշխանությունները և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները լուրջ չեն ընդունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները, ըստ որի պետք է պատժել Մադրիդին՝ ռազմական ծախսերը չավելացնելու համար։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցչին։
Լուսադեմին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով ապօրինաբար կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեր ձևով» շարժումը:
Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 24-27-ը Մալայզիայում առևտրային և տնտեսական բանակցություններ կանցկացնի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ։
Դե ասեք՝ Արցախ չկա, էլ ինչի՞ եք պահում Արցախի փողոցը. բոլշևիկներից ինչո՞վ եք տարբերվում. Մելիքյան
Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու լիգայի փուլի 6-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ (4:1)։
«Կիրակի օրը Հովհանավանքում Փաշինյանի անմիջական կազմակերպմամբ կատարվելու են արարքներ, որոնք հանցագործություն են։ Այս արարքների կատարմանը նա ներգրավելու է նաև արդեն նախկին հոգևորական, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին»,- այս մասին այսօր ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը սոցցանցային հարթակներում հրապարակած տեսանյութում: