
Ֆրանսիան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ լայնածավալ ռազմական հակամարտության. ֆրանսիացի գեներալ

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։
Նա նշել է, որ բախումը կարող է փորձություն լինել ֆրանսիական զինվորականների համար։ Մանդոնը հավելել է, որ սա կարող է լինել կամ հիբրիդային պատերազմ, «որը մենք արդեն ապրում ենք», կամ գուցե «ավելի ինտենսիվ բախումներ»։