Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան հայ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի խոսքով՝ սրբազան Արարատի լանջերից մինչև երկրի հովիտներ, դաշտեր, լեռներ՝ հայ ազգն ապրել ու գոյատևել է ոչ միայն սրով, այլ նախևառաջ՝ հոգու զորությամբ։
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նախ ներկայացրեց իրենց անելիքները՝ նշելով, որ այսօր սկսում են Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժում: Թե ինչպես են հասնելու խաղաղ իշխանափոխությանը և երկրի վերակառուցմանը, նա երեք քայլ նշեց:
«Որևէ ժողովրդավարության բաստիոն չկա, կա ատելության, ադրբեջանացման, բռնատիրության բաստիոն»,- ընդգծեց նա և հավելեց, որ, մասնավորապես, եկեղեցու արժեզրկման գործընթացը կապիտուլյանտների ռեժիմը սկսել է դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո:
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գործարարի կալանավորման մասին հարցին:
Ազատության հրապարակում ընթացող «Մեր ձևով» շարժման մասնակիցները վստահ են՝ հանրահավաքը շատ բան է փոխելու երկրում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ շղթայում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Մեր ձևով» շարժման հիմնադիր Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, որ իրենք չեն համագործակցելու նախկին նախագահների թիմերի հետ: