Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ եթե պատմական հուշարձան է վերականգնվում, ապա պետք է հնարավորինս նախկին տեսքով վերականգնվի։ Հատկապես, եթե կան ավերակներ, բեկորներ ու հնարավոր է վերականգնումն իրականացնել հնարավորինս մոտ նախկին տեսքին։
Չեմ կարծում, որ դա երկարաժամկետ ազդեցություններ կունենա, առավել ևս՝ ֆինանսական կայունության վրա
Թուրքիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը արգելափակեց արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը։
«Երբ մեկը հարցականի տակ է դնում՝ ինչու են հայերը մեծարում Արարատը, նա իրականում հարցականի տակ է դնում հայ ժողովրդի իրավունքը՝ ունենալու իր պատմությունը, մշակույթը և գոյությունը։ Սա ոչ աշխարհագրության մասին քննարկում է, այլ գոյության ու ինքնության։ Ազգերը ապրում են իրենց խորհրդանիշներով, և դրանց մերժումը ինքնության ջնջում է»:
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։
Ռուսաստանը շատ ուրախ կլիներ տեսնել հայ երգիչներին «Интервидение» միջազգային մրցույթին։
Բեթելը հավելել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ արաբական երկրներից Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ որոշակի քայլեր է սպասում՝ միջազգային ճնշման ֆոնին և Գազայի հատվածում իրավիճակի բարելավման դիմաց։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրում։ Ծրագրի շնորհիվ նրանք պատրաստում են լոշեր, նրբաբլիթներ, չորահացեր ու լանչ բոքսեր, որոնք հետագայում վաճառվում են սուպերմարկետներում և սրճարաններում` աշխատանքով ապահովելով ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց ծնողներին։
Ռուսաստանի ՏԻՄ ընտրությունների հետ կապված նման հնարավորություն են ստացել Բելառուսի այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Ռուսաստանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ Գազայի հատվածում իրականացվող գործողությունների պատճառով:
Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին կմասնակցի Մոսկվայում կայանալիք արաբա-ռուսական գագաթնաժողովին։
Գերատեսչությունը ՄԱԿ-ի փորձագետներին մեղադրել է բացահայտ հակասեմական դիրքորոշում ունենալու համար՝ նրանց անվանելով «ՀԱՄԱՍ-ի պրոքսիներ»։
Ամերիկյան վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինայում իրադրությունը չի հասնի այն բանին, որ Վաշինգտոնը հրաժարվի խաղաղ կարգավորման միջնորդությունից և պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ:
Իսպանիայի պետական հեռարձակող RTVE-ն որոշել է հրաժարվել 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթից, եթե Իսրայելը մասնակցի, ասվում է ընկերության երեքշաբթի օրվա մամուլի հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նվազեցրել է Ճապոնիայից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը։
Մկոյին օգտագործեցին որպես քարոզչական գործիք, և ինքը դրան դեմ չեղավ. վերջում էլ ՔՊ-ն նրան «որդեգրեց». Ռուբեն Մելիքյան
Ի թիվս այլ բաների, Անկարայի և Բաքվի «տրանսպորտային և լոգիստիկ նկրտումները» դիմադրության են բախվում նաև Իրանի կողմից։ Իրանը նույնպես առաջ է մղում սեփական տրանսպորտային նախագիծը, որը համապատասխանում է իր ազգային շահերին. այն «Արաս տարանցիկ միջանցքի» վերագործարկման գաղափարն է՝ որպես Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարճացված երթուղի։ Այս նախագիծը կարող է դառնալ Սյունիքի կապուղիներին այլընտրանք։
Արդեն մի քանի օր է՝ քննարկվում է Բյուրականում «Ցանկապատ» ներկայացման ժամանակ տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի «քարոզչությունը», որտեղ նա դերասանական անձնակազմից նախ պահանջում էր ասել, թե ինչ ուղերձ են փոխանցում հանդիսատեսին, ապա առաջ էր տանում այն միտքը, թե՝ «բավարարվեք ունեցածով»։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ-Արաջիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում այս պահին իրավիճակը շարունակում է բարդ մնալ։
Վաղ ամուսնություն, երեխաներ, ամուսին, ամուսնու շատ կարեւոր ճանապարհ՝ լի հազարումի բարդություններով. այս ամենը թույլ չեն տվել ինձ զբաղվել ինձ համար այնքան հաճելի զբաղմունքով՝ կրթվելով։
Ավստրիացի գեղասահորդուհի Ջուլիա Մարի Գայզերը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Հուլիսի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Փարիզը Պաղեստինի Պետությունը կճանաչի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Ուկրաինայի իշխանությունների պահանջները լիակատար խելագարություն են: Եվրամիությունը այլևս չպետք է ֆինանսական կամ ռազմական օգնություն տրամադրի Կիևին։
Երուսաղեմը պատկանում է և միշտ պատկանելու է Իսրայելին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն քաղաք կատարած այցի ժամանակ:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականի համար ավելացնել պաշտպանության և անվտանգության ծախսերը։
Թել Ավիվից Դոհա մեկնելիս Ռուբիոն ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է, որ կխնդրի Կատարին շարունակել այն, ինչ նրանք անում են։
Դոլինյանը Արմավիր մարզի դատախազի տեղակալ աշխատած ժամանակահատվածում (2019թ) դատարանի կողմից ճանաչվել է սնանկ, ազատվելով VTB բանկում ունեցած խոշոր ֆինանսական պարտավորություններից։
2022 թվականից ի վեր առաջին անգամ Հունաստանի իշխանությունները արգելափակել են Եվրամիության կողմից ռուսների նկատմամբ խտրականություն դրսևորելու որոշումը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: