Ես հատուկ չեմ ներկայացնում հատվածներ Հայաստանի և հայերի մասին, որովհետև այն, ինչ կկարդաք այնտեղ մեր մասին (ներառյալ նրանց մասին, ովքեր այսօր պատրաստ են թուրքերին ոտքերը լիզել), դա ձեզ մոտ առաջացնելու է ակնհայտ զայրույթ և զզվանք։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ ներքին գործերի նախարարության հետ քննարկվում է զինվորական համապատասխան տարածքների օգտագործումը փոքր նավակներով ժամանած միգրանտներին տեղավորելու համար:
Նրա խոսքով՝ մինչև 2018թ․ Ալիևը հասել էր ընդամենը մի բանի, որ այստեղ-այնտեղ բողոքում էր՝ իրեն ճնշում են, բայց ինքն ու իր արտաքին գործերի նախարարը գլուխը կախ ստորագրում էին փաստաթղթեր, որտեղ ասվում էր, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակում։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ բանակը «խորացնում է» իր հարձակումը Գազա քաղաքում և նրա շրջակայքում՝ ձգտելով ուժեղացնել ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա, հաղորդում է AFP-ն։
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն իր իստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ հայազգի փոքրիկ Ռուբենի հետ, որը երեկ ուղեկցում էր նրան մարզադաշտ։ «Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր։ Շնորհակալ եմ ամեն օրվա սիրո և աջակցության համար։ Հուսով եմ` բոլորը հնարավորություն կունենան հասնել իրենց երազանքներին», – տեսանյութին կից գրել է ֆուտբոլիստը։ Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, […]
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Թեհրանում այսօր հանդիպել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Ամիրիի հետ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Կիրակի օրը Հռոմի Պապ Լևոն XIV-ը սրբերի շարքին է դասել 15-ամյա համակարգչային հանճարի՝ նրան հռչակելով Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին սրբազան-միլենիալը, որն օգտագործել է տեխնոլոգիաները հավատը տարածելու համար և արժանացել «Աստծո ինֆլյուենսեր» մականվանը, հայտնում է Associated Press-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ:
«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանն այն համոզմանն է, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի կազմում գտնվող Հայ հեղափոխական դաշնակցությունն ամենևին էլ պատասխանատվություն չի կրում 2-րդ նախագահի հետ կապված հարցերում։
Ահա և դինամիկան: Ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլի հերը անիծելու գործին է լծված: Ինչքան էլ ուզում է Մելիքյան Եղիշեն լավ մարզիչ լինի, եթե ամիսներ առաջ հրաժարական էր պահանջում, չի կարող այդ նույն թիմի հետ արդյունք ապահովել ու նրանցից առաջարկն ընդունելը, մեղմ ասած, զարմանալի էր:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Երբ հանրությունը երկրպագում է այդ աստղին, և հաճախ ջերմեռանդ, դա գիտակցաբար, կամ ենթագիտակցական մակարդակում երկրպագություն է աշխատանքին, երկրպագություն է պրոֆեսիոալիզմին, երկրպագություն է ջանքին, նվիրումին:
«Նատալի Պորտմանը արդեն ավելի քան մեկ տասնամյակ Christian Dior-ի գլխավոր դեսպաններից է։ Նա առաջին անգամ դարձավ Dior-ի դեմքը 2010-ին՝ որպես Miss Dior բույրի պաշտոնական muse։
Սամվել Կարապետյանի դուստրը ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ՝ կից գրելով․ «Մենք քեզ սիրում ենք #merdzevov Կարոտում ենք #merdzevov Հպարտանում ենք #merdzevov #samvelkarapetyan»։
Այսօր առավոտյան Երուսաղեմում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը ներկայացրել են Գազայի մարդասիրական իրավիճակի հակասական մեկնաբանություններ և տարակարծիք են եղել տարածքից հիվանդների տարհանման հարցում, հայտնում է Times of Israel-ը։
Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կենտրոն»-ի (BTK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մեկ անձի ամսական հեռախոսազրույցների միջին տևողությունը հասնում է 455 րոպեի (7.5 ժամ)։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
Կիևի վրա Ռուսաստանի իրականացրած զանգվածային հարվածի հետևանքով զոհվածների թիվը աճել է։
Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կիրակի օրը հայտնել է, որ մտադիր է հրաժարական տալ։ Այս անակնկալ քայլը տեղի է ունեցել մեկ օր առաջ այն բանից, երբ նրա ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) պետք է որոշում ընդուներ կուսակցության նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է Kyodo-ն։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է իր վստահորդի հետ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված «առանձնահատկություններից»:
ԱՄՆ ներկայացուցիչները հրավիրված չեն World Atomic Week («Ատոմային համաշխարհային շաբաթ») միջազգային համաժողովին, որը սեպտեմբերի վերջին կանցկացվի Մոսկվայում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կիրակի օրը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բալըքեսիր նահանգում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման ծառայությունը (AFAD)։ Այս պահի դրությամբ ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել։
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Զ.-ն իր վարած «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 79-ամյա Հարություն Ս.-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մարդասիրական առաքելությունը շարունակվում է. ևս 800 ընտանիք օգնություն է ստացել Աբովյանում, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը:
Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ այս պահին անշարժ գույքի շուկայում էական փոփոխություններ չկան. փոփոխություններ լինում են այն ժամանակ, երբ ինչ-որ իրադարձություններ են կատարվում, օրինակ, պատերազմ, միգրացիոն հոսքեր դեպի երկիր և այլն։
Ֆինլանդիայի իշխանությունները սկսել են զանգվածաբար արտաքսել այն ռուսաստանցիներին, ովքեր փախել էին այդ երկիր՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական հարթակից։