Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի գործառույթներին, եթե ընդունենք՝ դրա իրավունքն ուներ:
Սաղավարտը թագի նման գլխադիր է, որ կրում են պատարագիչ վարդապետներն ու քահանաները Սբ. Պատարագի ընթացքում: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ:
Շուրջառը կամ նափորտը քահանայական աստիճանի գլխավոր հանդերձն է: Այն գունավոր և զարդարուն փիլոնաձև անթև վերարկու է, որ աչքի է ընկնում իր խորհրդավոր պայծառությամբ և գեղեցկությամբ՝ ի տարբերություն մյուս զգեստների:
Պատմության ընթացքում եկեղեցական զգեստները որոշակի փոփոխություն ունեցան: Հայ եկեղեցում զգեստների որոշ տեսակներ հետագա դարերում հաստատվեցին: Եթե ժամանակին բոլոր հոգևորականները, ավանդության համաձայն, Սուրբ Պատարագի ժամանակ կրում էին սաղավարտ, ապա 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ընդունվեց պատարագիչ հոգևորականի համար մի այնպիսի գլխանոց՝ թագ, խույր անվանումով, որ գործածում էին կաթոլիկ հոգևորականները: