Թույլ կառավարությունը, սեփական սխալներից ուշադրությունը շեղելով, հարձակվում է Եկեղեցու, Հիսուս Քրիստոսի և անմեղ Կարապետյանի վրա. Ռոբերտ Ամստերդամ
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը մեկնել է Չոլպոն-Աթա քաղաք՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության վարչապետերի հանդիպմանը (ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ), որը կանցկացվի օգոստոսի 14-15-ը։
Սամվել Կարապետյանին աջակցում ենք նաև որպես քաղաքական համակարգում նոր հայտ ներկայացրած մարդ. Դավիթ Խաժակյան
Իշխանությանը քննադատելուց բացի որևէ մեկը այլընտրանքային օրակարգ չի ներկայացնում. Մամիկոն Ասլանյան
Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։
Նիկոլ Փաշինյանի պրիչյոսկան ծռվում էր, Սվիտալսկին 3 րոպե հետո հայտնվում էր իմ ընդունարանում. Զոհրաբյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսության հետագա փուլերում կարող են պայմանավորվածություններ ձեռք բերվել ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման ոլորտում:
Իրենք շատ բան են խոստացել, ասել, որ հաղթելու են… Արբիտրաժի 2 որոշումները հստակ են. Նարեկ Կարապետյան
Հա, ես նախկին եմ, բա ի՞նչ անեմ, գնամ կապիտուլյանտների ու կոլաբորանտների կողքը կզե՞մ. Շարմազանով
ԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն ընդունել է հուլիսին։
«Կենտրոն» հեռուստաընկերությունն այսօր Մոսկվայից, երեկ ուշ երեկոյան՝ եվրոպական երկրներից հեռախոսազանգեր է ստացել առ այն, որ «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրվում է ոչ հայկական և հեռուստաընկերության ձեռագրին ոչ համապատասխան կոնտենտ:
Իհարկե, գալու էր մի պահ, որ խոսքի համար մարդկանց կալանավորելու էին. Աննա Մկրտչյան
Սամվել Կարապետյանի կալանավորումն ու «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը նույն շղթայի մաս են. Արմեն Աշոտյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։
Ահա թե ինչպես էր քարոզչամեքենան տեղեկատվական ահաբեկչության ենթարկում հասարակությանը. Խուդոյան:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարևորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Լոնդոնում օգոստոսի 14-ին կայացած երկկողմ հանդիպումը։
Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարարություն է տարածել՝ անդրադառնալով «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից արված վերջին հրապարակումներին։
ԱՄՆ վարչակազմը բավականին եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման համար:
Մինչև օգոստոսի վերջ «Մեր ձևով» շարժման անդամները մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն իրենց նպատակներն ու անելիքները։ Այսօր դատարանի բակում այդ մասին հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Տաշիր Կապիտալ»-ի գլխավոր տնօրեն, ՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է մարդկանց ներկայացնել ոչ միայն քաղաքական մարտահրավերները, այլև խոսել նրանց առօրյա խնդիրների ու դրանց լուծումների մասին, որոնք առաջարկում է շարժումը։
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 14-ի լուսաբացից ի վեր անկլավում իսրայելական հարվածներից 16 մարդ է զոհվել։
Պատմական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի Պատմական ուսումնասիրությունների կենտրոնի հետդոկտորական գիտայցելու Պիետրո Շաքարյանն իր «Թրամփի «միջանցքային պատերազմները» Կովկասում» վերնագրով հոդվածում նշում է, որ չնայած Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ առաջադրվում է որպես խաղաղության նախագահ, նա շատ արագ անտեսեց սեփական ընտրազանգվածին՝ անսալով Վաշինգտոնի նեոկոնսերվատիվ պատերազմամետ էսթաբլիշմենթի խորհրդին և շարունակելով այն, ինչ սկսել էր իր նախորդը՝ Բայդենը:
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 1991-2023 թվականներին իշխանությունների հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու ժամկետները:
Ավելի քան 100 միջազգային կազմակերպություններ հրապարակել են համատեղ նամակ, որում Իսրայելը մեղադրվում է Գազա հումանիտար օգնություն հասցնելու հարցում խոչընդոտներ ստեղծելու մեջ:
Այսօր՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների ու բարձրաստիճան ղեկավարների հետ:
Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Թուրքիան ռազմական համագործակցության հուշագիր է ստորագրել Սիրիայի հետ՝ պարտավորվելով զենք-զինամթերք մատակարարել, անհրաժեշտության դեպքում նաև ուսումնական վարժանքներ անցկացնել՝ այդ սարքավորումների օգտագործման համար:
ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։
Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։