ՀՀ իշխանությունների հանցագործությունների մասին փաստեր հավաքելու համար հանձնաժողով կստեղծեն

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 1991-2023 թվականներին իշխանությունների հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու ժամկետները: Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից:

ՀՀ Հանրային խորհուրդըկառավարության և azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքերում կտեղադրի հայտերի ընդունման մասին հայտարարություն, որի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող իրավապաշտպան կազմակերպությունները կարող են խորհրդին ներկայացնել իրենց անդամների թեկնածությունները:

Թեկնածուները չպետքէ լինեն քաղաքական կուսակցությունների անդամներ, զբաղեցնեն պետական պաշտոններ, ինչպես նաև պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն:

Ձևավորվող հանձնաժողովը կզբաղվիընտրությունների հետ կապված խախտումների և քաղաքական հետապնդումների, հանրային կամ պետական շահերի պատրվակով ունեզրկման, ինչպես նաև ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի հետաքննությամբ: Ստուգումների արդյունքում հանձնաժողովիանդամները եզրակացություններ կպատրաստեն ներգրավված անձանց և նրանց կողմից օգտագործված ազդեցության լծակների վերաբերյալ:

Հայտնաբերված խախտումներըքննարկելու համար հանձնաժողովը կկարողանա անցկացնել ինչպես բաց, այնպես էլ փակ լսումներ:

Տեսանյութեր

Լրահոս