CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ նոր համակարգ է մշակում Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային:
Ռուսաստանը պատրաստ է զարգացնել Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցությունը, որտեղ դա շահավետ է երկու կողմերի համար:
Գործարքի իմաստը ոչ թե լոգիստիկ զարգացումն է որպես այդպիսին, այլ Հայաստանի ինտեգրումը բարդ ու անարդյունավետ տրանսպորտային մի կոնստրուկցիայի, որը խարսխված է եվրասիական տարանցման մեջ Ադրբեջանի բացառիկ դերակատարման մասին միֆի վրա:
NBC News-ը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը գոռացել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա՝ Գազայում սովի բացակայության մասին նրա արած պնդումների համար:
Օգոստոսի 8-ի գիշերը Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր ստացվել են «Հրազդան» բժշկական կենտրոնից: Նախ հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված երկու քաղաքացի, իսկ ավելի ուշ հավելել, որ նրանցից մեկը` Հրազդանի բնակիչ 32-ամյա Արմեն Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։
Առանձնակի դաժանությամբ համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտման ենթարկված Մհեր Ենոքյանը, որը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, կշարունակի մնալ ազատության մեջ։
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ներկայացրել է 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանի պատմվածքը 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Օհանջանյանի մասին է։
Երկու երկրները կնքել են 35 միլիարդ դոլարի հսկայական համաձայնագիր Իսրայելի Լևիաթան հանքավայրից գազի մատակարարման վերաբերյալ՝ նշելով Իսրայելի պատմության մեջ գազի արտահանման ամենամեծ գործարքը։
«Այսօր Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացը ոչ թե խաղաղության դարաշրջանի մեկնարկ է, այլ պանթուրքիստական ծրագրի վաղուց գծագրված շախմատային պարտիայի հերթական քայլը։ Այն ոչ մի աղերս չունի ո՛չ հայկական շահի, ո՛չ հայկական անվտանգային օրակարգի, ո՛չ էլ՝ մեր պետականության գոյաբանական հիմնավորումների հետ»:
Իսրայելի կողմից Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը պետք է անմիջապես կասեցվի, հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության մոդուլային տիպի զորամասերից մեկը։ Այցի ընթացքում Պաշտպանը հրամանատարական կազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին։ Հրամանատարական կազմի հետ քննարկվել են […]
Գոռը զանգահարեց, ասաց՝ վառարանը վառելուց, հրդեհ է եղել. 3-4 մահացած տեսա. Ազատի զորամասի գործով վկա
Նախկինում ստանում էին 1 ամսվա համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն Սպիտակ տանը կայանալիք «Խաղաղության ստորագրման արարողությանը», գրել է Թրամփը հինգշաբթի օրը իր Truth Social հարթակում։
Արբանյակային կոմերցիոն լուսանկարները ցույց են տալիս, որ Իսրայելի զինված ուժերը զորքեր և սարքավորումներ են կուտակում Գազայի հետ սահմանի մոտ, որոնք կաջակցեն հնարավոր նոր ցամաքային ներխուժմանը պաղեստինյան անկլավ։
Եթե Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն` տվյալ պարագայում 3-րդ երկրի ապրանքները տեղափոխվեն ՀՀ տարածքով դեպի Թուրքիա կամ այլ երկրներ առանց մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կդիտվի որպես ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնների կոպիտ խախտում։
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրըհայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որվարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքըարտահայտելու և իր կրոնը պաշտպանելուհամար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը 2008 թվականի օգոստոսին սկսեց ռազմական գործողություններ և լուրջ վնաս հասցրեց երկրի ազգային շահերին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին երկրի նախարարների կաբինետի առանցքային նախարարների հետ նիստ կանցկացնի՝ քննարկելու Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի կտրուկ բարձրացման հետևանքները:
Լիբանանը կանգնած է նոր վտանգավոր փուլում, որտեղ ներքին քաղաքական ճգնաժամը խաչվում է արտաքին ուժերի շահերի հետ։
«Դատարանի որոշումը սպասելի էր, քանի դեռ պատվերը կար, այսպես պիտի լիներ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այսօր դատարանի որոշմամբ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։
Կամչատկայից 170 կմ հեռավորության վրա hուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Երկրի մակերևույթի լուրջ շարժման: Սարքերը գրանցել են, թե ինչպես է Վլադիվոստոկը սեյսմիկ իրադարձությունից 10 րոպե անց տեղաշարժվել 5 սմ դեպի հարավ, ապա՝ 5 սմ դեպի հյուսիս:
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով
Բախման հետևանքով Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։
#ՀԻՄԱ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾԵԾԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ. #ՈՒՂԻՂ
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով և հասկանալ, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին անհրաժեշտ այս «միջանցքը»։ Ըստ նրա՝ հարցի պատասխանը պարզ է՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բացելու 2-րդ ճակատ։
#ՀԻՄԱ. ԱԶԱՏԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ՝ 15 ԿՅԱՆՔ ԽԼԱԾ ՀՐԴԵՀԻ ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։